Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակը

Այսօր, օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում 66-ամյա Ալբերտ Պապյանը իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում, Չարենցավան քաղաքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ապա գովազդային երկաթյա վահանակին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Կարծիքներ