Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում

Երեկ  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ-ում բախվել են Երևանի բնակիչներ, 50-ամյա Արմեն Գևորգյանի վարած Opel մակնիշի և 33-ամյա Աշոտ Բասենցյանի վարած Shakman մակնիշի բեռնատարը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում