CNN-ը աշխատանքից ազատել է Նյու Յորքի նախկին նահանգապետի եղբորը

Ամերիկյան CNN հեռուստաալիքը որոշել է աշխատանքից հեռացնել հեռուստահաղորդավար Քրիս Կուոմոյին՝ Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոյի եղբորը, որը զբաղեցրած պաշտոնից հեռացել էր ոտնձգությունների մեղադրանքով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հեռուստաալիքի մամուլի ծառայությանը։
Այս շաբաթվա սկզբին Կուոմոյի աշխատանքն անորոշ ժամանակով կասեցվեց՝ հետաքննվում է, թե ինչպես է նա օգնել իր եղբորը ոտնձգությունների ժամանակ:
Ընկերությունից նաև նշել են, որ դեպքի մանրամասների ճշտման ընթացքում լրացուցիչ տեղեկություններ են հայտնվել, և, չնայած աշխատանքից ազատմանը, հետաքննությունը կշարունակվի։
51-ամյա Քրիս Կուոմոն հեռուստաալիքում աշխատում է 2013 թվականից և վերջին երեք տարիներին երեկոյան հեղինակային լրատվական հաղորդում է վարել։ Մինչ CNN-ին միանալը նա եղել է ամերիկյան այլ առաջատար հեռուստատեսային ցանցերի՝ ABC-ի, NBC-ի և Fox News-ի թղթակից, փորձագետ և հաղորդավար:
Կարծիքներ