Մեր հարևան երկրներում,և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում, դեռ չեն հասկացել, որ Հայաստանի Հանրապետությունում կան կարմիր գծեր.Ալեն Սիմոնյան

Պատգամավորները դեկտեմբերի 14-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում քննարկել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
«Մեր հարեւան երկրներում, եւ ոչ միայն անմիջականորեն հարեւան երկրներում, դեռ չեն հասկացել, որ Հայաստանի Հանրապետությունում կան կարմիր գծեր: Այդ կարմիր գծերը մեզ համար հստակ են, դրա մասին մենք խոսել ենք, եւ նման գործողություններով մեզ որեւէ բան պարտադրել չի լինի: Կարծում եմ` իմ ակնարկը տեղ կհասնի ու կհասկանան, որ այս տարբերակը չի աշխատելու»,- ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ ելույթ ունենալիս ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ նախագահը որոշ արձանագրումներ է կատարել` նշելով, որ պետք է միջազգային գործընկերների հետ խոսել միջազգային մանդատի մասին: «Ինչո՞ւ ոչ Մինսկի հարթակի 12 անդամ երկրների դիտորդական առաքելությունը, ինչո՞ւ ոչ, Արցախի տարածքում ունենալու մասին: Սա եւս մեկ արձանագրում է, որ, կարծում եմ, պետք է հնչեցնենք եւ այդ ուղղությամբ սկսենք շատ աշխատել»,- ասել է ԱԺ նախագահը:
Կարծիքներ