Ուկրաինան ակնկալում է հակաականային նավեր ստանալ Նիդեռլանդներից

Ուկրաինան շուտով հակաականային նավեր կստանա Նիդեռլանդներից, հայտարարել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Մենք նույնիսկ հակաականային նավեր ունենք: Երկու հակաական նավ գտնվում են Մեծ Բրիտանիայում ուկրաինական դրոշներով և ուկրաինական անձնակազմով: Եվ շուտով մենք կստանանք նաև Նիդեռլանդների կառավարությունից»,- ասել է նա Ռադա հեռուստաընկերության եթերում:
Կարծիքներ