Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային վարույթ է սկսել՝ մեղադրելով «անտառներ հատելու և Կովկասյան լեռներն աղտոտելու մեջ»

Օրեր առաջ՝ հունվարի 18-ին, Ադրբեջանը նախաձեռնել է առաջին միջպետական արբիտրաժային գործընթացը «Եվրոպայում վայրի ֆաունայի և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պաշտպանության մասին»՝ Բեռնի կոնվենցիայի համաձայն։
Ադրբեջանի կառավարությունն է իրազեկելայս գործընթացի մասին, որը հրապարակելիս ադրբեջանական լրատվամիջոցներն այն անվանել են պատմական ու նշել, որ արբիտրաժային գործի նպատակը Հայաստանին պատասխանատվության ենթարկելն է իբր «Ադրբեջանի շրջակա միջավայրի և կենսաբազմազանության լայնածավալ ոչնչացման համար՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի ընթացքում, գրեթե 30 տարի»:
Հիմնավորման համաձայն՝ «Հայաստանը զանգվածաբար հատել է անտառները և պատասխանատու է Կովկասյան լեռներում օդի աղտոտման համար, ինչի հետևանքով վայրի բնության շուրջ 500 տեսակ հայտնվել է ռիսկի տակ»։
Կարծիքներ