Շարունակվել է Երևանի տարբեր վարչական շրջաններում ապօրինի կառույցների ապամոնտաժումը

Շարունակվել է Երևանի տարբեր վարչական շրջաններում ապօրինի կառույցների ապամոնտաժումը

Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ վերջին օրերին շարունակվել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ապօրինի կառույցների ապամոնտաժումը:

Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:

«Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։ Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում