Ռուսական կողմը կշարունակի ներդնել բոլոր ջանքերը` խաղաղության և կայունության հասնելու համար. Պուտինն ամփոփել է եռակողմ հանդիպումը

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Սոչի ժամանելու և բանակցություններ անցկացնելու համար և հավելել, որ ռուսական կողմը կշարունակի ներդնել բոլոր ջանքերը` խաղաղության և կայունության հասնելու համար:
Հիշեցնենք, որ Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն, որում, մասնավորապես նշվել է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում և քննարկեցինք 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
Կարծիքներ