Շատ կարևոր ենք համարում Գյումրիի տարբերակի մերժումը. «Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին՝ հաղթելու առիթով

Շատ կարևոր ենք համարում Գյումրիի տարբերակի մերժումը. «Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին՝ հաղթելու առիթով

«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Մենք շատ կարևոր ենք համարում Գյումրիի տարբերակի մերժումը և կարծում ենք, որ մեր ներդրումն ենք ունեցել այդ խնդրում։ Ցավոք, մեր թիմին մի քանի ձայն չհերիքեց անցողիկ շեմը հաղթահարելու համար, որից մենք հետևություն կանենք և այսօրվանից էլ նույն ներուժով կպատրաստվենք 2026-ի խորհրդարանական ընտրություններին։

 

Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում Վաղարշապատ խոշորացված համայնքում մեզ 1241 քվե տված մեր քաղաքացիներին։

 

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում