Կանադայում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 46,6 աստիճան

Կանադայում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 46,6 աստիճան

Կանադայի արևմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգի Լիտոն քաղաքում ռեկորդային ջերմություն է գրանցվել՝ 46,6 աստիճան, հայտնում է տեղական մետեորոլոգիական  ծառայությունը:

Ծառայությունը նշում է, որ  «Կանադայի ամենաբարձր ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել»:

«Բրիտանական Կոլումբիայում Լիտոնի պաշտոնական առավելագույն ջերմաստիճանը … 2021 թվականի հունիսի 27-ին 46,6 աստիճան էր», – ասված է Twitter- ի հայտարարության մեջ:

Ըստ օդերևութաբանների՝ նախորդ ռեկորդը 45 աստիճան էր և սահմանվել էր 1937 թվականի հուլիսի 5-ին Yellow grass քաղաքում և Սասկաչևան նահանգի Միդեյլ գյուղում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում