ԱՄՆ-ը շարունակում է աֆղաններին օգնություն տրամադրել՝ շրջանցելով թալիբներին

ԱՄՆ-ը շարունակում է աֆղաններին օգնություն տրամադրել՝ շրջանցելով թալիբներին

ԱՄՆ-ը շարունակում է օգնել Աֆղանստանի ժողովրդին՝ շրջանցելով այդ երկրում իշխանության եկած թալիբներին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Մեր նպատակը, իհարկե, շարունակում է լինել օգնությունն ուղղակիորեն աֆղան ժողովրդին հասցնելը: Մենք դա անում ենք մի շարք միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների հետ, ներառյալ ոչ կառավարական կազմակերպությունները և ՄԱԿ-ի համակարգից: Եվ մենք շարունակում ենք աշխատել, ստեղծել այլընտրանքային միջոցներ՝ բավարարելու աֆղան ժողովրդի կարիքները: Դա մնում է մեր նպատակը», - ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը:

Նա ուշադրություն հրավիրվեց այն փաստի վրա, որ Աֆղանստանի բնակչության առնվազն մի մասը սովի է մատնված, մինչդեռ ԱՄՆ կառավարությունը հրաժարվում է ապասառեցնել աֆղանական ակտիվները ԱՄՆ ֆինանսական համակարգում։

«Սա է դժվարությունը: Արդյո՞ք քննադատներն առաջարկում են, որ մենք փող տանք ուղղակիորեն Թալիբանին: Ո՞րն է դրա այլընտրանքը, եթե մենք չաշխատենք հասարակական կազմակերպությունների, ՄԱԿ-ի միջոցով», - հավելեց Փսակին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում