Իսպանիայում ոստիկանները հսկելու են էքստրեմալ սելֆիի վայրերը

Բենիդորմ հանգստավայրում զբոսաշրջիկներին վտանգավոր վայրերում սելֆի անելու փորձերից պաշտպանելու համար կազմակերպվել են հատուկ պարեկություն, հայտնում է Риа новости-ն՝ հղում անելով Turprom-ին։
Պատճառը սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգությունն է․ ուկրաինացի զբոսաշրջիկը 30 մետր բարձրությունից վայր է ընկել քաղաքի կենտրոնում գտնվող դիտահարթակից։ Միջադեպից հետո քաղաքապետարանը հայտնել է, որ ուժեղացրել է պարեկությունը հանրաճանաչ վայրերում:
Բլոգերները գնալով ավելի շատ են փնտրում էքստրեմալ սելֆիի կետեր:
Իսպանական iO Foundation-ի ուսումնասիրությունը պնդում է, որ 2008-ից 2021 թվականներին 141 զբոսաշրջիկ մահացել է՝ փորձելով լուսանկարվել ռիսկային վայրերում:
Լուսանկարչության ամենամահաբեր վայրերից մեկը Նիագարայի ջրվեժն է:
Կարծիքներ