Սարգիս Հայոցյանը՝ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

Սարգիս Հայոցյանը՝ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, որոշում է ստորագրել, որով Սարգիս Հայոցյանին ազատել է գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։

Գործադիր մարմնի ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ։

Նշենք՝ ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը` կից օրենսդրական փաթեթով նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում