Ջաջուռ գյուղում կայծակնահարվել 2 մարդ. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

Ջաջուռ գյուղում կայծակնահարվել 2 մարդ. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

Այսօր՝ հուլիսի 3-ին Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռ գյուղի մոտակայքում 45 և 58 տարեկան տղամարդիկ են կայծակնահարվել:

Երկուսն էլ տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

«1963 թվականին ծնվածի մոտ քթոսկրի կոտրվածք է արձանագրվել, վիճակը միջին ծանրության է։ Ամենայն հավանականությամբ  վերքերը ստացել է կայծակի ալիքի հարվածից, ընկնելու հետևանքով, իսկ 1976 թվականին ծնված տղամարդու մոտ բացի կայծակի ալիքի հարվածից առաջացած վերքերից, կան նաև այրվածքներ: Նրանք դեռ հետազոտվում են»,–ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Գյումրի» ԲԿ–ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Տուժածները հովիվներ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում