Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ
Գոռ Դավթյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Գոռ Գևորգի Դավթյանի կենսագրությունը
Ծնվել է 1993 թվականի ապրիլի 10-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2025-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,
2022-2025թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,
2019-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2017-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ։
Կրթություն
2016 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ճանաչվել է 2025 թվականի տարվա լավագույն քննիչ:
Այլ տվյալներ
2011-2013թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած չէ:


Կարծիքներ