Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Երկօրյա պայքարից հետո Չարենցավանի քաղաքային մարզադաշտին կից մարզահամալիրում կայացան Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների 2025 թվականի առաջնության եզրափակիչները:

Այս տարի առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում էին մոտ 69 մարզիկներ:

Ըստ քաշային կարգերի Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոններ դարձան` Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Յուրա Հովսեփյանը (67կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ),Գևորգ Թադևոսյանը (87կգ), Հայկ Խլոյանը (97կգ), Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջնության ընթացքը դատելու` մրցավարական աշխատանքի համար հրավիրվել էին 5 օտարերկրացի մրցավարներ:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների առաջնության եզրափակիչին հետևում էին անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, ՕԽ ոսկե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ազգային ֆեդերացիայի ղեկավար կազմն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում