Ալիևի «էկոակտիվիստների» բարձրացրած խնդիրը Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով կազմակերպված սադրանք է․ Տարոն Չախոյան

Ալիևի «էկոակտիվիստների» բարձրացրած խնդիրը Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով կազմակերպված սադրանք է․ Տարոն Չախոյան

Ալիևի «էկոակտիվիստների» բարձրացրած խնդիրը Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով կազմակերպված սադրանք էր, և Ալիևը պատրվակներ է փնտրում, որպեսզի գոյաբանական սպառնալիք ստեղծի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար ու հայաթափի Լեռնային Ղարաբաղը։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Գրառման մեջ նաև ասված է․

«Ադրբեջանցի «էկոակտիվիստները» առաջարկել են անջատել Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, պատճառաբանելով թե դա բնապահպանական խնդիրներ է ստեղծում, ինչն էլ արել է Ալիևը՝ ականջալուր լինելով քաղհասարակությանը։

Չեմ զարմանա, եթե Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը անջատելու մասին շուտով նմանատիպ մեկնաբանություններ հնչեն Ադրբեջանից։
Հակառակ դեպքում ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչ կապ ուներ Ալիևի «էկոակտիվիստների» բարձրացրած խնդիրը Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը անջատելու հետ։

Ընդհակառակը՝ Ադրբեջանի գործողությունները կրկին անգամ ապացուցում են, որ Ալիևի «էկոակտիվիստների» բարձրացրած խնդիրը Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով կազմակերպված սադրանք էր, և Ալիևը պատրվակներ է փնտրում, որպեսզի գոյաբանական սպառնալիք ստեղծի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար ու հայաթափի Լեռնային Ղարաբաղը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում