5.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում

5.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայի Անթալիայի շրջանում գրանցվել է 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:  Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում: Նախնական տվյալների համաձայն՝ Անթալիայում տուժածներ կամ ավերածություններ չկան: Փողոցներում իրավիճակը հանգիստ է, մարդկանց շրջանում խուճապ չկա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում