Գեորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Գեորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ «կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, կարևորել հրադադարի լիարժեք համաձայնագրի ձեռքբերումը և հույս հայտնել, որ դրա իրականացման գործընթացում կպահպանվի դրական դինամիկա»:

«Վարչապետները կարևորել են Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ տարածաշրջանի երկրների կայունության և զարգացման համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ հայտարարություն։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում