Կալանավորված անձի մոտից հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

Կալանավորված անձի մոտից հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերվել

2023 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքում այլ հիմնարկ տեղափոխվելուց առաջ օրենքով սահմանված կարգով կալանավորված անձ Ռ.Ղ.-ն ենթարկվել է անձնական զննության, ինչի արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է 18 դեղահաբ։

Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:

Հիմնարկի բուժակը տեսակը պարզելու նպատակով ստուգել է դրանք և հայտնել, որ ըստ նախնական տեղեկությունների՝ 15 հատը դիազեպամ տեսակի հոգեմետ դեղահաբ է, իսկ 3 հատը՝ անհայտ տեսակի։

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում