Կադիսը պարտվեց Էսպանյոլին, Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Լա լիգայի 9-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվել էր «Էսպանյոլին» ու պարտություն կրեց։ Հանդիպումն ավարտվեց 0-2 հաշվով։ Այս մասին գրում է Armsport-ը։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսին ավելացված առաջին րոպեին․ աչքի ընկավ դե Տոմասը։ Երկրորդ գոլը տանտերերը խփեցին 65-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Մելամեդը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հյուրերի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Կարծիքներ