ԱՄՆ-ում ուղղաթիռն ընկել է բանուկ մայրուղու վրա և կործանվել
 
            ԱՄՆ Լուիզիանա նահանգում ուղղաթիռն ընկել է բանուկ մայրուղու վրա։ Ինչպես հայտնում է տեղական Wlox պորտալը, վթարի հետևանքով զոհվել է օդաչուն։
Ոստիկանության տվյալներով՝ ուղղաթիռը կործանվել է Bonnet-Carré-Spilway կամրջի մոտ:
Ենթադրաբար, խոսքը Bell 407 ուղղաթիռի մասին է, որում եղել է միայն օդաչուն։ Պատահարը հետաքննում են ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը և տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ