Հետախուզվող կինը 15 տարի անց ներկայացավ ոստիկանություն

Հետախուզվող կինը 15 տարի անց ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 6-ին բաժին է ներկայացել 60-ամյա Ռուզաննա Խ.-ն, որը 2005 թ. դեկտեմբերի 19-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռուզաննա Խ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում