Բլինկենը Մինսկի համաձայնագրերն անվանել է Ուկրաինայի շուրջ լարվածությունը հաղթահարելու միջոց

Բլինկենը Մինսկի համաձայնագրերն անվանել է Ուկրաինայի շուրջ լարվածությունը հաղթահարելու միջոց

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի շուրջ առկա լարվածությունը հնարավոր է հաղթահարել մինսկյան պայմանավորվածությունների կատարման միջոցով։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Լատվիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որի սղագրությունը Վաշինգտոնում տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, նա ասել է, որ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար «առկա է դիվանագիտական ​​ճանապարհ»։

«Ռուսներն ասում են, որ, իրենց կարծիքով, պետք է կատարվեն մինսկյան պայմանավորվածությունները: Նույն բանն են ասում ուկրաինացիները: Ես կարծում եմ, որ եթե դա տեղի ունենար, դա գոնե կլուծեր Դոնբասի խնդիրը Արևելյան Ուկրաինայում»,-ասել է Բլինկենը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում