«Անհրաժեշտ է հանդիպումներից ու քննարկումներից անցնել պրակտիկ գործողությունների». Կոստանյան
Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե նախարարների ղեկավարած պատվիրակությունների միջև քննարկումներ են ընթանում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հանդիպելու վերաբերյալ, սակայն դեռևս որոշում չկա։
Անդրադառնալով խաղաղության գործընթացին խանգարող հանգամանքներին՝ Կոստանյանն ասել է. «Չեմ կարող գնահատական տալ, թե ինչն է ադրբեջանական կողմին խանգարում, բայց կարող եմ վերահաստատել, որ հայկական կողմը շահագրգռված է և շարունակում է պատրաստակամ մնալ կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ»։
Հարցին՝ իսկ ադրբեջանական կողմի մոտ կա՞ շահագրգռություն, նա նշել է. «Փաստը, որ հանդիպում տեղի ունեցավ Մյունխենում, կարելի է դրական համարել։ Բայց մեզ անհրաժեշտ է հանդիպումներից ու քննարկումներից ի վերջո անցնել ավելի պրակտիկ գործողւթյունների։ Պայմանավորվածություններին, որ վերջին 2-3 տարում ձեռք են բերվել երեք սկզբունքի շուրջ, փաստաթղթային արձանագրում պիտի տրվեն»։
Կարծիքներ