Շնորհակալ եմ վստահության և աջակցության համար․ ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ այս կարևոր հաղթանակը. Մեխակյան

Շնորհակալ եմ վստահության և աջակցության համար․ ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ այս կարևոր հաղթանակը. Մեխակյան

Ինչպես հայտնել ենք, նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ նախնական ամփոփ տվյալների, ստացել է 15 հազար 298 քվե:

Կուսակցության ընտրացուցակը գլխավորած Արգիշտի Մեխակյանը սոցցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել և գրել.

«Էջմիածին, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան և Ոսկեհատ բնակավայրերի իմ շա՜տ սիրելի բնակիչներ,

Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար․ ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել և ձեր սպասելիքները իրականություն դարձնել, շարունակել հետևողական ու նվիրումով ծառայել  ձեզ ու համայնքին՝ ազնվությամբ, հոգատարությամբ ու աշխատանքով»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում