Թուրքիայի Դատչա ծովափնյա հանգստավայրի մոտ բռնկված հրդեհի հետևանքով 19 մարդ է տուժել

Թուրքիայի Դատչա ծովափնյա հանգստավայրի մոտ բռնկված հրդեհի հետևանքով 19 մարդ է տուժել

Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Դատչա հանգստավայրի մոտ բնական հրդեհը ոչնչացրել է 500-600 հա անտառային տնկարկներ։ Այս մասին հինգշաբթի օրը NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Կիրիշչին։

Նրա խոսքով՝ ուժեղ քամին թույլ չի տալիս կրակը մարել։ Չորեքշաբթի երեկոյան նրա արագությունը հասել է 60 կմ/ժ-ի, գիշերը նվազել է մինչև 30 կմ/ժամի։ Հրդեհաշիջումը շարունակվել է ողջ գիշեր, այդ թվում՝ գիշերային տեսանելիության համակարգերով հագեցած ուղղաթիռների կիրառմամբ։ Առայժմ հրդեհը չի հաջողվել վերահսկել։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ, վերջին տվյալներով, հրդեհի հետևանքով տուժել է 19 մարդ։ 

Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի տեղական ժամանակով 12:30-ի սահմաններում։ Հրդեհի պատճառները պարզվում են։ Ըստ նախնական վարկածի՝ այն կարող էր առաջանալ տրանսֆորմատորային ենթակայանում տեղի ունեցած կարճ միացումից, հայտնում է TRT հեռուստաընկերությունը ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում