Ինտերը խզեց պայմանագիրը Էրիկսենի հետ

Ինտերը խզեց պայմանագիրը Էրիկսենի հետ

«Ինտերը» հայտարարել է Քրիստիան Էրիկսենի հետ պայմանագիրը խզելու մասին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Կողմերը պայմանավորվել են խզել պայմանագիրը, որի ժամկետը մինչև 2024 թվականի հունիսն էր։

«Ակումբը և ողջ «ներաձուրի» ընտանիքը ֆուտբոլիստին ամենայն բարիք են մաղթում ապագայում: Եթե ​​նույնիսկ այսօր «Ինտերի» և Քրիստիանի ճանապարհները բաժանվում են, մեր միջև ամուր և անխզելի կապ կմնա:

Կարևոր պահեր, գոլեր և հաղթանակներ, գրկախառնություններ երկրպագուների կողմից «Սան Սիրոյից» դուրս՝ Սկուդետոյի տոնակատարության ժամանակ: Այս ամենը հավերժ կմնա մեր պատմության մեջ»,- ասվում է «Ինտերի» հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Եվրո 2020-ի խաղում` սրտի կանգից հետո դանիացին ստացել էր իմպլանտացվող դեֆիբրիլյատոր։ Սա Ա-Սերիայի կանոնկարգով, թույլ չի տալիս ֆուտբոլիստին խաղալ Իտալիայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում