Հայրենիքի հանդեպ սերը մարդկանց հույզերի հետ խաղալով չեն ի ցույց դնում. Դավիթ Սամվելյան

Հայրենիքի հանդեպ սերը մարդկանց հույզերի հետ խաղալով չեն ի ցույց դնում. Դավիթ Սամվելյան

«Էդիթ պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Չորս օրից ավելի է մարդ էս քաոսի ու ցավի մեջ անգամ խոսելու ուժ չի գտնում, մարդ կա լռում է, որ որևէ բանով որևէ մեկի հույզերը չվիրավորի, բայց որոշ մարդիկ փաստորեն զբաղված են մանիպուլյացիայով։

Սույն տղեն, ով ունի մեծ լսարան, տարածում է դասագրքի նկար ու ասում էն, ինչ որ գրված է իր գրառման մեջ։ Հիմա հերթով.

1. Դասագիրքը նոր չի, ավելին, դեռ 2019 թվականի վերատպություն է, այսինքն դրանից առաջ է ստեղծված ու հրատարակված։

2. Իբր թե ադրբեջանի դրոշն է դասագրքի վրա։ Որպեսզի դրանց դրոշը չդնեմ էստեղ, զուտ մտեք, որևէ տեղ նայեք, թե որքանով է համապատասխանում դրան։ Նախ դասագրքի վրա դրոշ չի, այլ դիզայների կողմից արված նախշ, երկրորդը` կապույտ չի, այլ փիրուզ։ Գույների հերթականությունն էլ չի համապատասխանում դրան։

3. Դասագրքի ներսում անգամ երևում է, որ այն երաշխավորված է ոչ թե ԿԳՄՍ նախարարության, այլ Կրթության և գիտության նախարարության կողմից, այսինքն շատ ավելի վաղ, հետևաբար` կոնսպիրոլոգիաներ փնտրելը անիմաստ է։

Ես չգիտեմ, թե ով ա наводка տվել, որ էսքա՜ն գրքի մեջ գնացել ու կպել ա էս գրքին (հաստատ ինքը ամբողջ օրը գրախանութների էջերը չի փորփրում), բայց լավ չի հաշվարկել թե հրատարակչության պահով, թե դասագրքի։

Պինդ եղեք։ Հայրենիքի հանդեպ սերը ստով կամ մարդկանց հույզերի հետ խաղալով չեն ի ցույց դնում։

Հ.Գ. Այս տարի ներդրված նոր չափանիշներովայլ գրքով են դպրոցներում դասավանդում։ Հետևաբար պնդումը, թե այն նոր է, չի համապատասխանում իրականությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում