Վերներն ուզում է վերադառնալ Լայպցիգ

Հարձակվող Տիմո Վերներն այլևս չի ուզում հանդես գալ «Չելսիում»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Ինչպես հաղորդում է 90min-ը՝ 26-ամյա խաղացողը նախընտրում է վերադառնալ «Լայպցիգ», որի կազմում հանդես է եկել 2016-2020 թվականներին։ Գերմանիայի հավաքականի խաղացողը դժգոհ է լոնդոնյան թիմում իր հեռանկարից։
Նշվում է, որ գերմանական ակումբը չի կարող հիմա իրեն թույլ տալ գնել Վերներին, դրա համար ստիպված կլինի, նախ, բաժանվել մի քանի խաղացողից։
Կարծիքներ