ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չի տեսնում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չի տեսնում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մոտ ժամանակներս ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չի տեսնում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա կարծիքով՝ երկու կողմերն էլ որոշում են կայացրել շարունակել հակամարտությունը։

«Ես այնքան էլ հույս չունեմ, որ մոտ ապագայում մենք կունենանք խաղաղ լուծում։ Կարծում եմ, որ երկու կողմերն էլ որոշել են շարունակել հակամարտությունը»,-ասել է Գուտերեշը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում