Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Ապրիլի 1-5-ը Արարատյան դաշտում դեղձենին ամբողջությամբ կծաղկի։

Ինչպես տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից, հաշվի առնելով դիտված և կանխատեսվող ջերմաստիճանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների վերլուծությունը՝ դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում, որը շուտ է բազմամյա միջին ժամկետներից 20-25 օր։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում