Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ-ի գործադիր տնօրեն

«Լոռի» ՖԱ-ից տեղեկացնում են, որ ակումբի ղեկավար կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։
Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գործադիր տնօրեն։ Հովհաննիսյանը 2020 թվականի մարտից զբաղեցնում էր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տնօրենի պաշտոնը։
Նախկինում Հովհաննիսյանը ղեկավարել է մի շարք վանաձորյան կազմակերպություններ։
Վահան Դանիելյանը, որը 2019/20 թթ․ մրցաշրջանի ընթացքում զբաղեցնում էր «Լոռի» ՖԱ գործադիր տնօրենի պաշտոնը, նշանակվել է ակումբի փոխնախագահ։
Կարծիքներ