Ադրբեջանի ագրեսիաները մարտահրավեր են խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին. Միրզոյանը՝ Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը

Ադրբեջանի ագրեսիաները մարտահրավեր են խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին. Միրզոյանը՝ Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը

ԵԱՀԿ 29-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, հաշվի առնելով Հյուսիսային Մակեդոնիայի գալիք նախագահությունը ԵԱՀԿ-ում՝ Արարատ Միրզոյանն ու Բույար Օսմանին մտքեր են փոխանակել կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների և մարտահրավերների, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածության շուրջ: Կարևորվել է նաև ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կատարած այցը Հայաստան: 

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված անվտանգության իրավիճակին՝ նախարար Միրզոյանն արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու շարունակական ագրեսիաները մարտահրավեր են նետում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ ավելացնելով նոր էսկալացիաների հավանականությունը: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները՝ առանձնահատուկ ընդգծելով հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում