Հայաստանն աշխարհում առաջատար երկրներից է արևային համակարգերի տեղադրման ցուցանիշներով. Սանոսյան

Հայաստանն աշխարհում առաջատար երկրներից է արևային համակարգերի տեղադրման ցուցանիշներով. Սանոսյան

Հայաստանն աշխարհում առաջատար երկրներից է արևային համակարգերի տեղադրման ցուցանիշներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Փաստացի այսօր Հայաստանն աշխարհում առաջատար երկրներից է արևային համակարգերի տեղադրման ցուցանիշներով։ Արևային էներգետիկան մեր երկրում բավական արագ է զարգանում, և մենք արդեն մեր ատոմակայանի հզորությունից ավելի տեղադրված արևային պանելներ ունենք, ինչը նույնիսկ այնքան արագ է զարգանում, որ էներգետիկ ոլորտի գործընկերներն առաջարկում են քննարկել այս տեմպի արագության ազդեցությունն ընդհանուր էներգահամակարգի բալանսի կառավարման վրա»,-ասաց Սանոսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում