Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կալանավորվել է

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կալանավորվել է

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, երկու ամսով կալանավորվել է: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՔԿ-ից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։

 

Նա գտնվում էր տնային կալանքի տակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում