Կործանել եկեղեցին ու դառնալ կաթողիկոս

Կործանել եկեղեցին ու դառնալ կաթողիկոս

Ըստ մամուլի, Կաթողիկոսի լուրջ հավակնություններ ունեցող Բագրատ սրբազանը շարունակում է անհաջող փորձեր անել ապակայունացնելու երկրի իրավիճակը: Այսօր նա բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել, որից ակնհայտ է դառնում, որ նա չի հանգստանում: Եկեղեցու ներսում ինքնասիրահարվածի համբավ ունեցող Բագրատ սրբազանի ինքնասիրությունը խոցվել է երեկ, երբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա ցույց է տվել նրան իր «տեղը» և թույլ չի տվել ապօրինի գործողություններ անել, ճանապարհ փակել: Հիմա սրբազանը, կարծես, մոռացել է Տավուշի չորս գյուղերի բնակիչների հարցերը և անձնական պայքար է տանում: Պատահական չէ, որ մամուլում գրվել է, որ Տավուշի թեմի առաջնորդն իր շրջապատում ասել է, որ եթե այս շարժումը նույնիսկ չհաջողի, ինքը «աչոկներ» է հավաքում Կաթողիկոսի ապագա ընտրություններում:

Իսկ այն, որ Բագրատ սրբազանը նման հավակնություններ ունի, շատերը գիտեն: 2018-ին նա ստվերային ղեկավարում էր Գարեգին Բ-ի դեմ արշավը, որը չստացվեց այն պատճառով, որ ներկայիս իշխանությունները որևէ աջակցություն չցուցաբերեցին այս նախաձեռնությանը և ասեցին, որ եկեղեցու գործերը դուք ներսում կարգավորեք: 2021-ին Բագրատ սրբազանին այս անգամ քոչարյանականներն ասել էին՝ օգնիր մեզ հաղթել, կդառնաս Կաթողիկոս: Կարծես դա էլ չստացվեց: Հիմա նա երրորդ փորձն է անում՝ խառնակչություն հրահրելով Տավուշում:

Հետևելով սոցցանցերում Եկեղեցու շուրջ գենեռացվող բացասական տրամադրություններին՝ ակնհայտ է, որ եպիսկոպոսների շրջանում այս աղետալի ընթացքը պետք է դադարեցնել և Բագրատ սրբազանին հեռացնել թեմական առաջնորդի պաշտոնից, այլապես հա՛մ պետությանն է վնասում, հա՛մ եկեղեցուն: Ակնհայտ է, որ սկզբնական փուլում Գարեգին Բ-ն մոսկովյան տարբեր ուղերձներին ականջալուր լինելով Բագրատ սրբազանին արտոնել էր այս գործողությունը, բայց չի հասկացել, որ ԿԳԲ-ի գործակալն, ըստ մամուլի հրապրակումների, նրա տակից կարող է տանել կաթողիկոսկան աթոռը: Այս շշուկները արդեն պտտվում են Մայր աթոռի կուլիսներում և լուրջ խոսակցությունների տեղիք են տվել: Հիմա Կաթողիկոսն այսօր պետք է հանդիպի Բագրատ սրբազանի հետ ու կա՛մ արգելի ազգակործան նրա ընթացքը, կա՛մ ինքնակամ գահը հանձնի Բագրատին, չնայած այստեղ էլ դեմ են եպիսկոպոսները: Բոլորը լավ են հիշում, որ ժամանակին Բագրատ սրբազանը սնանկացրել է Կանադայի թեմը, որից հետո նրա եղբայրը ԱՄՆ-ում տաքսի ծառայություն է հիմնել, հավանաբար այդ գումարներով:

Հետևաբար՝ ինքնակոչ Բագրատը շանս չունի, ուղղակի ժամանակի խնդիր է:

Աղբյուրը` Բաղրամյան 26

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում