Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում

Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է Իսրայելի պաշտպանության ուժերին (IDF) Իրանի հարձակմանն ի պատասխան թիրախների տարբերակ ներներկայացնել, որոնց վրա հարձակումներն «ազդանշան կուղարկեն», բայց չեն հանգեցնի զոհերի, տարբերակները կարող են ներառել թիրախներ Թեհրանում կամ կիբերհարձակում, գրում է թերթը The Washington Post-ը:

Բացի այդ, Իսրայելը քննարկում է Իրանի հարձակմանը նման պատասխան տալ, որպեսզի «չբարկացնի միջազգային դաշնակիցներին ու չկորցնի Թեհրանի դեմ դաշինք ստեղծելու հնարավորությունը», հավելում է թերթը։

Ըստ աղբյուրի՝ Նեթանյահուն նշել է, որ կարևոր է արձագանքել, քանի որ դա հաղորդագրություն կլինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վնասել Իսրայելին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում