Սահմանադրությունում կա խոսքի ազատություն, բայց չկա հրապարակային քֆուր-քյաֆար հնչեցնելու իրավունք. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը:
«Սահմանադրությունում կա խոսքի ազատություն, բայց որքան էլ որոնեցի, Սահմանադրությունում չգտա ոչ հրապարակային քֆուր-քյաֆարի ազատություն և ոչ էլ եթերից սեռական հայհոյանքներ հնչեցնելու իրավունք։
Բոլորն ունեն իշխանությանը քննադատելու իրավունք, դա օգտակար զբաղմունք է, բայց քֆուր-քյաֆարն ու սեռական հայհոյանքները ՕԿ չեն։
Ու լավ է, որ պետությունն է դրա դեմ պայքարում, հակառակ դեպքում ականատես կլինենք վրեժխնդրությունների, ինչպես եղավ մի հայտնի քֆուրչի բլոգերի հետ, ում Ռեստարտի տղաները աղբամանի մեջ գցեցին։
Հ.Գ. Ամեն դեպքում, չդիմադրող անձին ձերբակալելուց մարդուն փաթաթել չի կարելի»,- գրել է Իոաննիսյանը:


Կարծիքներ