Ադրբեջանցները կրկին թիրախավորել են «Սյունիք» օդանավակայանը, հյուրերին շտապ տարհանել են

Ադրբեջանական կողմից կրկին թիրախավորել է Հայաստանի Կապան քաղաքի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։
Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») միկրոբլոգում գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
«Անվտանգության աշխատակիցները հյուրերին շտապ տարհանել են տարածքից։
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել՝ չնայած հարձակմանը։ Դրանում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, քաղաքացիներ։
Նման ահաբեկչության գործողությունները վտանգում են անմեղ կյանքերն ու կայունությունը»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտյան վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան:
Հիշեցնենք՝ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ օգոստոսի լույս 18-ի գիշերը՝ ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։
Փամփուշտներից երկուսը վնասել էին օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Նախորդ օրը՝ օգոստոսի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Սյունիքի մարզ: Նա Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով էր ժամանել Սյունիք՝ վայրէջք կատարելով «Սյունիք» օդանավակայանում:
Նիկոլ Փաշինյանը շրջել էր «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին:
Կարծիքներ