Չնայած պրոպագանդայի վրա ծախսած միլիոնավոր դոլարներին, որ լցրել եք մարդկանց ականջները, Ալենը ավելի մեծ աջակցություն ունի, քան դուք. Հայկ Հովակիմյան
Հայկ Հովակիմյանը գրում է.
Եթե մարդիկ էդքան աղմուկ չհանեին Narek Margaryan-ի ու Sergey Sargsyan-ի՝ Alen Simonyan-ի հետ հարցազրույցի շուրջ, ես հազիվ թե դրա մասին ընդհանրապես լսեի։
Բայց ձեր հիստերիան աշխատեց որպես իդեալական PR. ստիպեց ինձ նայել, վերլուծել ու ևս մեկ անգամ համոզվել՝ մարդիկ, ովքեր իրենց խցկել են այսպես կոչված «ընդդիմության» նիշայի մեջ, անհավանական տոքսիկ են։
Մեղմ ասած, սիրելիներս, դուք քաղաքականության մեջ կլոր զրո եք։ Ես դա կարող եմ մատների վրա ապացուցել, բայց դուք չեք լսի. դուք հիմա Դանինգ-Կրյուգերի կորի գագաթնակետին եք՝ չափազանց տգետ՝ սեփական ոչ կոմպետենտությունը գիտակցելու համար։
Եկեք փաստերով խոսենք, քանի որ դուք էմոցիաներ եք սիրում.
Էս ի՞նչ ֆեյք բոյկոտ է։ Զանգվածային unsubscription-ները (բաժանորդագրությունից դուրս գալը), որոնցով վախեցնում եք, հիմնականում բոթեր են, պլանավորված գրոհ ու մի քանի հարյուր հիստերիկներ, որոնք տրվել են էդ հիստերիային։ Իհարկե, վաղը հետ են բաժանորդագրվելու, Hayeli չեն նայելու չէ՞ էդ «խելոքները»։
Մտեք, նայեք տղերքի հետևորդների քանակին։ Բա՞ն է փոխվել։ 150 հազարի մեջ միքանի հարյուր հոգի ինչ որ անսաբքրայբա եղել, միքանի հազար էլ սաբսքրայբ: Թե՛ Պատրեոնում, թե՛ Յութուբում։ Ես, ի դեպ, ձեր շնորհիվ երկուսին էլ բաժանորդագրվեցի։ Ով յութուբի անալիտիկայի հասանելիություն ունի, գիտի՝ ոնց է էդ աշխատում։
Նարեկի ու Սերգեյի իրական լսարանը պլյուս-մինուս ադեկվատ մարդիկ են, ինչքանով որ մարդիկ ընդհանրապես կարող են ադեկվատ լինել։ Նրանք հասկանում են, որ հասարակության բևեռացումը դեպի ոչ մի լավ տեղ տանող ճանապարհ չէ, իսկ օպոնենտի կատեգորիկ դեմոնիզացիան՝ հակապետական ու հակահայկական երևույթ է։
Ինչ վերաբերում է բուն Ալեն Սիմոնյանին։ Ինձ հռչակեք երկրի գլխավոր «նիկոլական», եթե ուղեղի փոխարեն թեփ է լցրած, բայց քաղաքական գործչի տեսանկյունից նա ձեզ երեխու պես «խաղացնում է»։ Լուրջ։ Ինձ շատ տխուր է սա ասել։
Չնայած պրոպագանդայի վրա ծախսած միլիոնավոր դոլարներին, որ լցրել եք մարդկանց ականջները, Ալենը ավելի մեծ աջակցություն ունի, քան դուք։ Որպես մարդ ես իրեն չեմ ճանաչում, կոռուպցիային հետևում եմ միջազգային ռեյտինգներով ու գնահատականներով, այլ ոչ թե ձեր ֆեյք ԶԼՄ-ներով։ Սիմոնյանի որոշ առանձին հայտարարությունների հետ, կոնտեքստից կտրված թե ոչ, ես կատեգորիկ համաձայն չեմ, բայց ես մեծ հաճույքով ինքս իրեն կհրավիրեի պոդքաստի ու կխոսեի ինձ հուզող հարցերից։ Ի դեպ, որոշ պահերի Ալեն Սիմոնյանը էնքան թույլ էր երևում, որ բրավո Նարեկին ու Սերգեյին էդ պոդկաստի համար։ Հատկապես էն մասով, որ վաբշե տեղյակ չէին պատերազմի սկսվելուց։ Խայտառակություն է դա։
Իմ ազդեցությունը քաղաքականության վրա, քանի դեռ կա ընտրությունների ինստիտուտը, ընտրությունների միջոցով է, իսկ քանի դեռ Նիկոլի ու Ալենի հակառակորդները էս մակարդակի վրա են, ապրելու ենք էն իշխանության օրոք, որը կա։ Քանի դեռ չեք մեծացել, սիրելի քույրեր ու եղբայրներ։
Ամենածիծաղելին էն է, թե ոնց եք դուք կրակում ինքներդ ձեր ոտքին։
Նարեկն ու Սերգեյը էն ընդդիմության ամենաադեկվատ մեդիա-դեսպաններն էին, որը դուք համարում եք ձերը։ Դուք օգտվել եք միտինգներին նրանց հայտնիությունից, նրանց ռեպուտացիայից, հայրենասիրության մասին նրանց պատկերացումներից։ Իսկ հիմա որոշել եք, որ դուք ավելի լա՞վն եք։
Չէ, ընկերներ։ Ինչքան էլ քսմսվեք ադեկվատ մարդկանց նմանվելու համար, ինքնուրույն ադեկվատ դառնալը մեծ ներքին աշխատանք է պահանջում։ Իսկ դուք աշխատել չեք ուզում։ Դուք ուզում եք հիստերիա անել։
Դրա համար էլ սարքեցիք էս կրկեսը էն հարցազրույցի շուրջ, որտեղ տղերքը 2 ժամ փորձում էին քաղաքակիրթ ու շատ քննադատական դիալոգ տանել իրենց օպոնենտի հետ։ Սա ընդհանրապես կոմպլիմենտար հարցազրույց չէր, ուղղակի քաղաքակիրթ էր։ Հասկացություն, որը ձեզ տրված չէ ընկալել։ Յուրաքանչյուր ոք, ով հեյտերական քոմենթ է գրել, պետք է ուղղակի ամաչի իր մտածելակերպի նեղության համար։
Հիշեք իմ ալիքը պիկի ժամանակ։ Ես կանչում էի բոլորին։ Ե՛վ էն կողմին, և՛ մյուս և ձեզ անծանոթին։ Ռինան էլ մենակ «սվոյներին» չէր կանչում։ Հենց դա է լրագրությունը, հենց դա է մեդիան։ Նա, ով պահանջում է միակողմանիություն՝ պրոցեսի անհեռատես մասնակից է (եթե ցենզուրայով արտահայտվեմ), ով զբաղվում է վնասարարությամբ։
Մենք կամ կսովորենք խոսել իրար հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր մեզ տհաճ են, կամ իրար կուտենք։ Տղերքը փորձեցին կամուրջ կառուցել ու դիալոգ տանել։ Ես դրա համար իրենց շնորհակալ եմ ու կաջակցեմ մեդիայում ցանկացած նման դրսևորման։
Դուք փորձում եք պայթեցնել կամուրջները։ Էդ մոխրի վրա դուք ոչ մի նոր բան չեք կառուցի, իսկ երբ դուք էդ ամենը հասկանաք, Նիկոլն ու Ալենը 5-րդ ժամկետի վրա կլինեն, գրողը տանի։
Լավ օր ձեզ:


Կարծիքներ