Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչի պատասխան խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 7-ին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում կհյուրընկալի Դորտմունդի «Բորուսիա»-ին: Թիմերի առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր գերմանական թիմը: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մայիսի 8-ին կկայանա «Ռեալ»-«Բավարիա» հանդիպումը: Այս ակումբների առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Չեմպիոնների լիգայի 2023-2024  մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնում` հունիսի 1-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում