Վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրող Քոչարյանը հիշեցնում է բարոյականության դասեր տվող կուրտիզանուհու. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին:
«Վարչապետին կոռուպցիայի համար մեղադրող Քոչարյանը հիշեցնում է բարոյականության դասեր տվող կուրտիզանուհու։
Նախագահի աշխատավարձո՞վ էր Աֆրիկայում 50 հազար դոլարով սատկած առյուծ թամբել, թե՞ աշխատավարձով է միլիարդատեր դարձել։
Այդպես էլ չբացահայտեց, թե ծակ սվիտերը ինչպես վերածեց 200 մլն դոլարի, հունական կղզում՝ առանձնատան, Տանզանիայում՝ ներդրումների ու միլիարդների ունեցվածքի»,- գրել է Չախոյանը:
Կարծիքներ