«Զվարթնոց»-ի բեռնային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել. վարորդը հոսպիտալացվել է

«Զվարթնոց»-ի բեռնային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել. վարորդը հոսպիտալացվել է

Հուլիսի 3-ին՝ ժամը 13։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում