Գիտնականներ. Եթե դուք «կոշկակարի նման հայհոյում եք», ապա դա ինտելեկտի, կրեատիվության նշան է

Գիտնականներ. Եթե դուք «կոշկակարի նման հայհոյում եք», ապա դա ինտելեկտի, կրեատիվության նշան է

Երբ լսում ես «կոշկակարի նման հայհոյում է» արտահայտությունը, սովորաբար դա հաճոյախոսություն չէ: Սակայն գիտնականները, ովքեր մի քանի տասնյակ տարի ուսումնասիրել են հայհոյանքները, պնդում են, որ իրականում դա օգտակար է, գրում է Daily Mail-ը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ լավ կրթված մարդիկ ավելի լավ են հայհոյանքներ օգտագործում, քան քիչ բառապաշար ունեցող մարդիկ: Ոչ նորմատիվ բառապաշարը կապում են նաեւ անկեղծության եւ կրեատիվության հետ, քանի որ նման մարդիկ հզոր բառեր են ընտրում իրենց էմոցիաներն արտահայտելու համար:

Մասաչուսեթսի քոլեջից հոգեբանության պատվավոր պրոֆեսոր Թիմոթի Ջեյը, ով ավելի քան 40 տարի ուսումնասիրել է ոչ նորմատիվ բառապաշարը, կարծիք է հայտնել, որ դրա կիրառումը էվոլյուցիոն գերակայություն է տալիս:

Գոյություն ունի միֆ, ըստ որի՝ նման լեզուն վկայում է «բառապաշարի աղքատության» մասին, սակայն 2015-ի հետազոտության մեջ Ջեյը հերքել է այդ գաղափարը: Այդ հետազոտության մեջ ստուգվել է առաջարկված տառով բառ հորինելու մասնակիցների ունակությունը: Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ավելի շատ բառեր են կազմել, օգտագործել են ոչ ցենզուրային բառեր:

2017-ի հետազոտությունը, որն անցկացրել է գիտնականների միջազգային խումբը, ցույց է տվել, որ ոչ նորմատիվ բառապաշարը սովորաբար օգտագործվում է անկեղծ զգացմունքները արտահայտելու համար` նշում է Daily Mail-ը:

Ջեյի խոսքով՝ մարդիկ ավելի անկեղծ են համարում նրանց, ովքեր նման բառապաշար են օգտագործում:     

Հետևեք մեզ նաև Տելեգրամում