Չինաստանում գտել են ամենահին թեյը

Չինաստանում գտել են ամենահին թեյը

Շանդունի համալսարանի չինացի հնագետները կարևոր բացահայտում են արել: Ինչպես գրում է Global Times-ը, գիտնականները հայտնաբերել են բուսական նյութեր՝ թեյի ամենահին մնացորդները, որոնք ներկա դրությամբ հայտնի են հետազոտողներին:

Գտածոն հայտնաբերվել է Պատերազմող կայսրությունների ժամանակվա դամբարանում: Մասնագետների կարծիքով՝ թեյի մնացորդները թվագրվում են մ.թ.ա 453-410 թվականներին։ Ուսումնասիրությունները հաստատել են, որ թեյի այդ մնացորդները թրջել են, ապա՝ եփել:

«Նման նմուշներ հավաքելու հնարավորությունը նվեր է հետազոտողների համար: Ֆիզիկական ապացույցները, ինչպիսիք են թեյի տերևները, շատ դժվար է հավաքել, քանի որ դրանք ավելի հեշտ են քայքայվում», – ասում է մշակութային փորձագետ Յու Սյաոսինը:

Մինչ այս, ամենավաղ հայտնաբերված թեյը թվագրվում էր Արևմտյան Հան դինաստիայի ժամանակներին՝ մ.թ.ա. 206-220 թթ.։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում