Արիզոնայում արգելել են պտղի մոտ գենետիկ շեղումների պատճառով աբորտները

ԱՄՆ Արիզոնա նահանգի նահանգապետ Դուգ Դյուսին օրենք է ստորագրել, որով արգելվում են պտղի մոտ գենետիկ շեղումների պատճառով աբորտները: Այս մասին ասվում է նահանգապետի կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բացառություն են կազմում դեպքերը, երբ պտղի մոտ կան կյանքի հետ անհամատեղելի շեղումներ կամ ռիսկ մոր եւ երեխայի առողջությանն ու կյանքին:
Նոր միջոցը նախատեսում է կալանավորում: «Այդ օրենքի շնորհիվ Արիզոնան մնում է հիմնական նահանգներից, որոնք ակտիվորեն դեմ են աբորտներին»,-ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ