Լրիվ 37 թիվն է. չեն թողնում մարդ հանգիստ ուրիշներին սպառնա ֆիզիկական հաշվեհարդարով ու մեր քրֆի. Ռուբինյան

Լրիվ 37 թիվն է. չեն թողնում մարդ հանգիստ ուրիշներին սպառնա ֆիզիկական հաշվեհարդարով ու մեր քրֆի. Ռուբինյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալություններին:

«Լրիվ 37 թիվն է՝ չեն թողնում մարդ հանգիստ ուրիշներին սպառնա ֆիզիկական հաշվեհարդարով ու մեր քրֆի»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա ԱԱԾ դիմակավորված անձինք ձերբակալել են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Նրանց, ամենայն հավանակությամբ, կկալանավորեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում