Արարատ Միրզոյանը պարզաբանեց, թե ինչու է վարչապետը բարևել ծայրահեղական հայացքներով «Սուլեյման աղա» աղանդի իմամին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, այսօր՝ 2022թ-ի բյուջեի կատարողականի զեկույցի ժամանակ, դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հարցրեց՝ ինչո՞ւ է Թուրքիայում՝ նախագահի երդման արարողության ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարևել ծայրահեղական հայացքներով հայտնի «Սուլեյման աղա» աղանդի իմամին:
Արձագանքելով հարցին՝ Միրզոյանն ասաց. «Ինչ-որ ընդմիջումային պահի մարդիկ շփվում են, ինչ-որ մարդիկ մոտենում են իրար, բարևում, և այդտեղ հասանելիություն ունեն շատ սահմանափակ թվով մարդիկ: Այդքան օպերատիվ հասցնել բոլոր հյուրերին տեղեկացնել բոլորի մասին՝ հայացքներով, կենսագրականներով, գործունեության տարբեր ասպեկտներով, կարծում եմ՝ իրատեսական չէ: Եվ ընդամենը բարևի մասին է խոսքը, չգիտեմ՝ ինչ քաղաքական բաներ եք բխեցնում դրանից»:
Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը Անկարայում ներկա էր գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Կարծիքներ