Կանադայի և Լեհաստանի ղեկավարները քննարկել են Ուկրաինային օգնության հարցերը

Կանադայի և Լեհաստանի ղեկավարները քննարկել են Ուկրաինային օգնության հարցերը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան քննարկել են Ուկրաինային հետագա օգնություն տրամադրելու հարցեր։ Այս մասին ասված է շաբաթ օրը Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Այսօր վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Էսկվիմալտում գտնվող Կանադական ուժերի բազայում»,- ասվում է տեքստում։ Այն նշում է, որ կողմերը «հաստատել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային» և քննարկել Կիևին հետագա օգնություն տրամադրելու տարբերակները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում